Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար

Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար

Քունը կենսաբանական անհրաժեշտություն է։ Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է և գեղեցկացնում. տրամադրությունը, որից սկսվում է օրը, բարձրանում է, մաշկի արյան մատակարարումը լավանում, շարժումները հանգիստ են ու ներդաշնակ։ Ահա թե ինչու է լավ քունը համարվում բոլոր կոսմետիկ նախաձեռնումների հաջողության երաշխիքը:

 

Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի վիճակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։ Եթե մարդը մշտապես քունը չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը։

 

Շատ կանայք գերհոգնածության և նյարդային համակարգի չափից ավելի գրգռվածության պատճառով տառապում են անքնությամբ, դե իսկ այն կարճատև քունը, որ նրանք ունենում են, անհանգիստ է ու չի նպաստում ուժերի վերականգմանը:

 

Առավոտյան արդյունքն առկա է՝ հոգնածություն, ընկճված տրամադրություն, գունատություն: Այս ամենն իր մեջ պարունակում է ժամանակից շուտ «թորշոմելու» և գեղեցկությունը կորցնելու վտանգ։ Ահա թե ինչու առօրյայի արդյունավետ կազմակերպմամբ ամեն գնով պետք է ապահովել լիարժեք և բավարար քունը։

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ